Հայաստանի առաջին եռագույն օդապարիկով թռիչք՝ Գորիսի վրայով. բացառիկ ֆոտոշարք
[url=https://www.facebook.com/SkyballArmenia?fref=ts&__mref=message_bubble]SKYBALL [/url] կազմակերպության նախաձեռնությամբ Գորիս քաղաքի երկնակամարում տեղի է ունեցել օդապարիկով թռիչք: Ինչպես [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց թռիչքի մասնակից, լուսանկարիչ [url=https://www.facebook.com/pages/VP-Photography/191248691053067?fref=ts]Վարդան Պետրոսյանը[/url], թռիչքի բարձրությունը Գորիսից եղել է 1450, իսկ ծովի մակարդակից՝ 2850 մետր:
«Ընտրվեց Գորիսը, որովհետեւ շատ էինք լսել այդ քաղաքի գեղեցկության մասին, որն ակնառու է հատկապես վերեւից դիտելիս: Իսկապես շատ տպավորված ենք»,-ասաց Վարդանը:
Հավելենք, որ [url=https://www.facebook.com/SkyballArmenia?fref=ts&__mref=message_bubble]SKYBALL[/url]-ը Հայաստանի առաջին եռագույն օդապարիկն է: