Իտալիան վերջապես ընտրեց իր 12-րդ նախագահին
Իտալիայում վերջիվերջո, ընտրեցին երկրի 12-րդ նախագահին: Նա Իտալիայի Սահմանադրական դատարանի դատավոր, երկրի նախկին փոխվարչապետ, 73-ամյա Սերջիո Մատտարելլան է, հաղորդում է Ria Novosti-ն:
Իտալիայի Սահմանադրության համաձայն նախագահն ընտրվել է ազգային խորհրդարանի 2 պալատների համատեղ նիստում անցկացված քվեարկությամբ:
Մատտարելլայի թեկնածությունն առաջադրել էր իշխող Դեմոկրատական կուսակցությունը, իսկ նախագահ ընտրվել է ընտրությունների 4-րդ փուլի արդյունքներով, քանի որ մինչ այդ պահը պահանջվող ձայների թիվը չէր ապահովվում (505 ձայն):