2440 դիտում
14:10 31-01-2015
Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ պատգամավորները եղել են Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում. ֆոտոշարք
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը,
Արծվիկ Մինասյանը եւ Կարեն Բոթոյանը հունվարի 30-ին այցելել են Տավուշի մարզ:
ԱԺ փոխնախագահի եւ պատգամավորների առաջին հանդիպումը Չորաթան գյուղի
բնակիչների հետ էր: Խորհդարանականները նախ ծաղիկներ են դրել գյուղի զոհվածների
հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, այնուհետեւ զրուցել են գյուղացիների հետ՝
փորձելով հասկանալ, թե 2015 թվականից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված
արտոնություններն ու սոցիալական աջակցությանը վերաբերող իրավակարգավորումները
որքանով են թեւթեւացրել սահմանամերձ համայնքների խնդիրները:
Խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել քննարկելու ցանկացած
առաջարկ եւ միասին գտնելու դրանց լուծման ուղիները: Կարեւորելով սահմանամերձ
բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծումը՝ պատգամավորներն իրենց խոսքում
նշել են, որ առաջիկայում այդ ուղղությամբ նախատեսվում է իրականացնել մի շարք
ծրագրեր, մասնավորապես ՌԴ-ից մի խումբ գործարարներ նպատակ ունեն սահմանամերձ
բնակավայրերում հիմնել նոր ձեռնարկություն, ինչն էլ հնարավորություն կընձեռի
ստեղծել նոր աշխատատատեղեր:
Չորաթանում խորհրդարանականներն այցելել են օրեր առաջ հայ-ադրբեջանական
սահմանին հակառակորդի կողմից սպանված պայմանագրային զինծառայող Արման
Ուդումյանի ընտանիքին, զրուցել երեխաների եւ հարազատների հետ:
Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը եւ Կարեն Բոթոյանը
եղել են նաեւ Չինարի գյուղում: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակիչների
հիմնախնդիրներին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են սոցիալական,
առողջապահական, կենցաղային եւ իրավական ոլորտներին: Որպես սահմանապահ գյուղ՝
Չինարիի բնակիչները խնդրել են, որ պետությունն իրենց որոշակի լրացուցիչ
արտոնություններ տրամադրի: Անդրադառնալով բարձրացված խնդիրներին՝ Էդուարդ
Շարմազանովը նշել է, որ պետք է առաջնահերթություն տալ հրատապ լուծում պահանջող
հարցերին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ սահմանամերձ գյուղերում առկա ցանկացած խնդիր
պետք է լինի յուրաքանչյուր պատգամավորի ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի կողմից Չինարիի գյուղապետ Սամվել
Սաղոյանին, Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանին եւ Բերդի հոսպիտալի
տնօրեն Էդիկ Գրիգորյանին պարգեւատրել է ԱԺ անվանական ժամացույցներով:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ պատգամավորները եղել են Տավուշի մարտական
հենակետերում եւ Մեհրաբի գնդում, ուսումնասիրել դրանց պայմանները, ծանոթացել
զինվորների առօրյային ու խնդիրներին: Պատգամավորները բարձր են գնահատել Հայոց
բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ
ունեցած սերն ու նվիրվածությունը, իսկ հայ սահմանապահներն էլ իրենց հերթին
նշել են, որ գիտակցում են, որ մեր հայրենիքի անվտանգության պաշտպաններն են եւ
վստահեցրել են, որ մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր
ձեռքերում է:
«Հայրենիքը սկսվում է սահմանից»,-ասել է Էդուարդ Շարմազանովը եւ համոզմունք
հայտնել, որ հայ զինվորները փառքով եւ պատվով են կատարում իրենց վրա դրված
պարտականությունները՝ քաջ գիտակցելով, որ հայ ժողովուրդն իրենց շնորհիվ է
հանգիստ քնում:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ որպեսզի մեր պապերի երազած ազատ, անկախ եւ միացյալ
Հայաստանն իրականություն դառնա, հայ ժողովուրդը պետք է զինվորի հետ միասնական
լինի հայրենիքը պաշտպանելու եւ ազատագրելու գործում:
Խորհրդարանականները զինվորականներին նվիրել են հայրենասիրական գրականություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1801 դիտում
16:15 03-04-2016
Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Ազգային ժողովում կայացել է աշխատանքային խորհրդակցություն
5381 դիտում
10:30 27-09-2020
Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն ու վերահսկելի է․ մարզպետ
Այս բաժնից
1198 դիտում
17:43 28-12-2024
ՆԳ նախարարը Արմավիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
3097 դիտում
16:22 28-12-2024
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզում 3-4 բալ ուժգնությամբ
718 դիտում
16:14 28-12-2024
«Իմ քայլը» հիմնադրամի ամանորյա մեծ վիճակահանությունը դեկտեմբերի 30-ին է