Հարավային Օսիան Ռուսաստանին միության և ինտեգրման նախագիծ է առաջարկել
Հարավային Օսիայի իշխանությունները Մոսկվային են ուղարկել միության ու ինետգրման վերաբերյալ նախագիծ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմին:
Երկրի ԱԳՆ-ն նույնպս հաստատել է տեղեկությունը: Փաստաթուղթը նախատեսում է երկու երկրների մաքսային մարմինների օպտիմալացում: Բացի այդ, կդյուրացվեն Հարավային Օսիայի քաղաքացիների համար ՌԴ քաղաքացիություն կամ վիզա ստանալու գործընթացները: