Հարավային Օսիան պաշտոնապես կցվում է Ռուսաստանին
Հարավային Օսիայի ուժային կառույցների ներկայացուցիչները և բանակը կարող են դառնալ ռուսական հատուկ ծառայությունների մաս: Այս մասին նշված է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ստորագրված դաշինքի մասին պայմանագրում, գրում է «Ведомости»-ն:
Փաստաթղթում ասված է, որ Մոսկվան իր վրա կվերցնի պաշտպանության ու անվտանգության, կարգուկանոնի և հասարակական անվտանգության ապահովման պարտավորությունները: Նախատեսվում է նաև Հարավային Օսիայի Ազգային անվտանգության կոմիտեի կցումը ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությանը, սակայն Հարավային Օսիայի նորակոչիկները և պայմանագրային ծառայողները ծառայությունը կանցկացնեն Հարավային Օսիայի տարածքում:
Կդյուրացվի ռուս-օսական սահմանային անցակետը և մաքսային վերահսկողությունը: Կբարձրացվի պետական աշխատողների աշխատավարձը, թոշակառուներին տրվող նպաստը: