211652_close_icon
views-count4388 դիտում article-date 21:49 30-01-2015

Վատառողջ ամուսնուն եւ որդուն խնամող 47-ամյա Եվան բարեգութ մարդկանց խնդրում է փրկել ընտանիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել Երևանի Սիլիկյան թաղամասի 6 փողոցի 5 տան բնակչուհի, 47-ամյա Եվա Մարգարյանը եւ հայտնել, որ արդեն 2-3 տարի է, ընտանիքի հայրը՝ 52-ամյա Արա Աբրահամյանը, շատ ծանր հիվանդ է: Բացի սրտի լուրջ հիվանդությունից, առաջ է եկել մեկ այլ՝ աղիքային խնդիր: Բժիշկների սխալի և անբարեխղճության պատճառով հետվիրահատական բարդություններ են սկսվել և կատարվել է ևս մի քանի վիրահատություն: Այժմ մի կերպ կարողացել են բժիշկները կանխել հետվիրահատական բարդությունները, բայց նա շարունակում է մնալ անկողնային վիճակում և անգործունակ է: Չափահաս 26-ամյա որդին՝ Կարապետ Աբրահամյանը, ևս առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրան վահանաձև գեղձի (թունավոր զոբ) վիրահատություն է անհրաժեշտ, սակայն գումար և եկամուտ չունենալու պատճառով նրա վիրահատությունը տարիներ է՝ հետաձգվել է: Նա նույնպես անգօրծունակ է՝ հիվանդությունը ամբողջությամբ հյուծել է նրան: Եվան [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հազիվ է հասցնում հիվանդներին խնամել: Ամուսնու և տղայի համար անընդհատ դեղորայք է անհրաժեշտ, որոնք սոցիալական վատ պայմաններում հայտնված ընտանիքի համար թանկ են, իսկ անգործունակության պատճառով հնարավորություն չունեն գնելու: Ապրուստի և օգնության միջոց ևս չունեն: Ընտանիքն ամսական ստանում է միայն 28.000 դրամ նպաստ, ինչը չի բավականացնում նույնիսկ կոմունալ վճարումներն անելու համար: Բացի այդ ընտանիքը պարտքեր ունի մի քանի խանութներում, սնունդը պարտքով են գնում: Կարիքից դրդված՝ ընտանիքը ստիպված բանկերից վարկեր է վերցրել՝ ամուսնու վիրահատությունների և այլ կարիքների համար, սակայն օրեցօր վատթարացող սոցիալական ծանր պայմանների և վատառողջ լինելու հետևանքով, չեն կարողանում նույնիսկ աշխատել՝ բանկերի պարտքերը փակելու համար: Ընտանիքում կան նաև 12 և 13 տարեկան անչափահաս դպրոցական երեխաներ՝ Նարեկ և Վահրամ Աբրահամյանները: Նրանցից մեկը ևս ունի առողջական խնդիր՝ ողնաշարի հետ կապված: Ընտանիքն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր և չափազանց կարիքավոր վիճակում: Եվան խնդրում է բարեգութ և սրտացավ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց: Կամեցող մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այդ ընտանիքին՝ զանգահարելով 093 07 66 02 հեռախոսահամարով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր