211652_close_icon
views-count108037 դիտում article-date 21:29 09-02-2017

19-ամյա հերոսին հուղարկավորեցին հերոսների պանթեոնում. SHAMSHYAN.com-ը խնդրում է բարեգութ մարդկանց՝ ի կատար ածել հերոսի միակ երազանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցի շենքից հուղարկավորեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշում, փետրվարի 6-ին ազերի ճիվաղների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու հրազենային վնասվածք ստացած զինծառայող, նռնակաձիգի օգնական, 19-ամյա Գոռ Գարեգինյանին: Հերոսին հուղարկավորեցին զինվորական կարգով. Հայոց եռագույն դրոշի ծածանմամբ, օրհներգի նվագակցությամբ, աղոթքով և կրակոցներով: 19-ամյ հերոսը հուղարկավորվեց «Շիրակ» գերեզմանատան պանթեոնում՝ հերոսներին վայել՝ հերոսների կողքին: Դպրոցից մինչև հերոսների պանթեոն, որը մոտ 4 կմ հեռավորություն ուներ, Գոռին տարան ձեռքերի վրա: Այսօր հայտնի դարձավ, որ 19-ամյա հերոսը պետական սահմանների պաշտպանության ժամանակ ցուցաբերած խիզախության և արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հերոսի ընկերներն ու համագյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Գոռը հնարավորություն ուներ չծառայելու, կարող էր որոշ տղաների նման իր ծնողների հետ մեկնել Ռուսաստանի Դաշնություն, սակայն նա գերադասեց ծառայությունը և այն առաջին իսկ օրվանից անցկացրեց առաջնագծում: Խիզախություն ցուցաբերեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմին, ում շնորհիվ մի քանի զինվորների կյանքեր փրկվեց: Ամեն անգամ, երբ զանգում էր, ասում էր. «Ծառայությունից հետո միակ նպատակս է, որ գամ գյուղ ու աշխատանք ճարեմ ու կարողանամ մի փոքրիկ հարմարավետ քարից տուն սարքեմ, որպեսզի հայրս, մայրս ու եղբայրներս Ռուսաստանից վերադառնան Հայաստան ու միասին՝ թե լավ, թե վատ օրեր անցկացնենք: Գոնե կիմանամ, որ օր ծերության ծնողներս քարից ծածկ կունենան»: Մինչդեռ ազերի տականքի կրակոցը հերոսի նպատակները անկատար թողեց: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն հերոսի ընտանիքին, հերոս, ով բազմաթիվ իր նման հերոսների կյանքով մեզ պահեց նենգ թշնամուց: Հուսով ենք, որ կգտնվեն ոչ պակաս հերոս բարերարներ, ովքեր ի կատար կածեն 19-ամյա հերոսի երազանքը: Իսկ հերոսը շատ բան չէր ուզում: Բայց նա իր կյանքը տվեց մեզ համար: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/08/1058266/]ավելի վաղ [/url]նշված գյուղից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 8-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում տեղի ունեցավ Արցախի պաշտպանական դիրքերում ազերի բաշիբոզուկների կրակոցից մահացած 19-ամյա Գոռ Գարեգինյանի հոգեհանգիստը: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ՀՀ Պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի ղեկավար կազմը, հերոսի զորամասի սպաները, զինակից ընկերները՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի գլխավորությամբ: Հոգեհանգստին մասնակցում էին նաև Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները, Շիրակ գյուղի բնակիչները, հերոսի ընկրներներն ու բարեկամները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ցավակցություն էր հայտնել հերոսի ընտանիքին և հայտնել, որ Պաշտապանության նախարար Վիգեն Սարգսյանը նույնպես իր ցավակցությունն է հայտնում ընտանիքին և խոստացել են, որ համատեղ պետք է լուծեն հերոսի ընտանիքի կացարանի խնդիրը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Գոռը իր ընտանիքի՝ ծնողների և եղբայրների հետ բնակվել է մի խարխուլ վագոն-տնակում, որը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Հարևաններն էլ նշում էին, որ բոլորի կողմից Գոռը սիրված ու ընդունելի է եղել: «Նույնիսկ գիտեինք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նա կարողացել է մի քանի զինվորի կյանք փրկել: Ամենաթեժ կետերից հմուտ գործողությունների շնորհիվ՝ փրկել է մի քանի զինվորի կյանք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր