Ռուսաստանցիներին զգուշացվել է Եգիպտոսում տիրող վտանգավոր իրավիճակի մասին
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Եգիպտոսում գտնվող իր քաղաքացիներին՝ չլքել հանգստյան գոտիները և խուսափել վտանգավոր վայրեր այցելելուց:
Հիշեցնենք, որ օրերս եգիպտական մի շարք քաղաքներում՝ Էլ-Արիշում, Ռաֆախում, Շեյխ Զուվեյդում՝ Սինայի թերակղզու հյուսիսային հատվածում, հարձակումներ են եղել իսլամիստների կողմից, որի արդյունքում 26 մարդ է զոհվել:
Ի դեպ՝ հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետության» զինյալների հետ կապ ունեցող խմբավորումը: