Սոչիում զգուշացվել է ձնահոսքի վտանգի մասին
Ռուսաստանի Սոչի քաղաքի լեռնային շրջաններում ՝ 1000 մետրից ավելի բարձրություններում օդերևութաբանները զգուշացրել են ձնահոսքի վտանգի մասին:
Քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ է տրվել խուսափել լեռնային հատվածներ բարձրանալուց, իսկ անհրաժեշտության դեպքում կոչ է արվել զանգահարել փրկարար ծառայություն:
Այդ զգուշացումն արվել է այն պատճառով, որ այսօր երեկոյան Սոչիում սպասվում է ուժեղ հարավային և հարավ-արևելյան քամի՝ 17մ/վ արագությամբ, ինչպես նաև ամպրոպային եղանակ: