12-րդ հումանիտար օգնությունը կուղարկվի Դոնբաս
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախապատրաստել է 12-րդ հումանիտար օգնությունը, որը կուղարկվի Դոնբաս:
Ռոստովսկի շրջանից բեռնատարների շարասյունը պատրաստ է ուղեւորվել: Մոտ 170 բեռնատար բարձվել է ավելի քան 1,5 հազար տոննա մթերքներով եւ առաջին անհրաժեշտության իրերով:
Նախատեսվում է, որ հումանիտար շարասյունը Դոնեցկ ու Լուգանսկ կուղեւորվի հունվարի 31-ին: