Մինչև Նոր տարի Դոնբաս կուղարկվի հումանիտար օգնություն
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադիմիր Ստեպանովը հայտնել է, որ մինչև Նոր տարի հումանիտար օգնության 10-րդ շարասյունը կուղարկվի Ուկրաինայի Դոնբասի շրջան:
Այն երեխաներին կտանի նաև խաղալիքներ:
Նախատեսված է դեկտեմբերի 20-ից հետո շարասյունն ուղարկել, որպեսզի ողջ օգնությունը բաժանվի տարածքներով, մանկական հաստատություններով: Ներկայումս 9-րդ շարասյունն արդեն Ռոստովի երկրամասում է և վաղը կուղևորվի դեպի Ուկրաինա: