Խարկովում ՙչարագործ՚ կատուն մսամթերք է գողացել արտադրամասի պահեստից
Խարկովում կատուն մսի արտադրամասին 26 հազար ռուբլու վնաս է հասցրել ՝ պարբերաբար սնվելով արտադրամասի պատրաստի մսամթերքի պահեստում:
Ինչպես նշել են արտադրամասի աշխատակիցները, մի քանի օրում կատուն կերել է ամենաթանկ մսամթերքներից:
Կատվին բռնել են եւ հանձնել տեղի կենդանիների համար նախատեսված կացարաններից մեկին: Այժմ կատվին վանդակում են պահում: Նա չոր կերով է սնվում: 45-օրյա կարանտինից հետո կատվին բաց կթողնեն: