Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին «Էրեբունի» ԲԿ-ի առաջատար մանկաբարձ-գինեկոլոգները կլինեն Արցախում
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ, դոցենտ Անդրանիկ Պողոսի Պողոսյանի գլխավորությամբ, մի խումբ առաջատար մասնագետների կողմից հունվարի 31-ին և փետրվարի 1-ին ժամը 8:00-ից Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ:
Ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 94-38-86 հեռախոսահամարով: