211652_close_icon
views-count99573 դիտում article-date 09:36 04-04-2016

Երրորդ օրն է՝ Հարություն Քուշկյանն ու «Էրեբունի» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները գտնվում են Արցախում և պատրաստ են մասնագիտական գործունեություն ծավալել առաջնագծում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3-րդ օրն է՝ Արցախ են ժամանել Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրենց հետ Արցախ են ժամանել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի առաջատար ու ճանաչված բժիշկներ, մասնավորապես, նեյրովիրաբույժներ, անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչը, նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչը, վիրաբույժներ և վերակենդանացման բաժանմունքի բժիշկներ: Բժիշկները Հարություն Քուշկյանի և գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի գլխավորությամբ ոչ միայն օգնություն են ցուցաբերում Արցախի հիվանդանոցում և զինվորական հոսպիտալում գտնվող ազերի բաշիբոզուկների կրակոցներից վիրավորումներ ստացած քաղաքացիներին ու զինծառայողներին, այլ նաև պատրաստ են անհրաժեշտության դեպքում առաջին իսկ պահից իրենց մասնագիտական ու մարդկային հատկությունը ցուցաբերել առաջնագծում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բժիշկների հետ որպես տրանսպորտային միջոց, Արցախ է բերվել 2 ռեանիմոբիլ, որը կահավորված է ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս տեղում բժշկական օգնություն ցուցաբերել վիրավորներին և առանց որևէ խոչընդոտի տեղափոխել նրանց Երևան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արցախի հիվանդանոցի բուժանձնակազմն ասում էր. «Կարճ ժամանակում Քուշկյանը դարձավ մեր մի մասնիկը և քանի օր է, «Էրեբունու» հիվանդանոցի պրոֆեսիոնալ բժիշկների հետ մեր մոտից տեղ չի գնում»: *** Քիչ առաջ բժիշկներն այցելեցին հիվանդանոցում գտնվող հիվանդներին, որոնց մեջ են նաև Մատաղիսի գյուղապետը, ով վնասվածք էր ստացել և 1 կամավորական: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր