«Իսլամական պետություն»-ը պահանջում է պատանդներին փոխանակել Թուրքիայի սահմանին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները առաջարկում են ճապոնացի պատանդներին կին-ահաբեկչի հետ փոխանակել Թուրքիայի հետ սահմանին:
Հրապարակված տեսանյութում պատանդներից մեկը՝ Քենդզի Գոթոն ասում է, որ եթե Սաջիդա ար-Րիշավիին այս գիշեր չբերեն Թուրքիայի սահման, ապա ահաբեկիչների մոտ գտնվող պատանդներից մեկը՝ հորդանանցի օդաչուն, կսպանվի:
Սաջիդան մահապարտ-ահաբեկիչ է, որը 2005 թվականին Հորդանանի մայրաքաղաքում ամուսնու հետ մասնակցել է Radisson SAS հյուրանոցի վրա հարձակմանը:
Ահաբեկչության հետեւանքով 57 մարդ էր մահացել: Սաջիդան ողջ էր մնացել, քանի որ իրեն ամրակցված պայթուցիկը գործի չէր դրվել: