Boeing 777 ինքնաթիռի որոնողական աշխատանքները դադարեցվել են
Մալայզիական կողմը հաղորդել է, որ դադարեցնում է Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 MH370 ինքնաթիռի որոնողական աշխատանքները, ինչպես նաև հաստատել է, որ 2014թ-ի մարտ ամսին ինքնաթիռն անհետացել է Հնդկական օվկիանոսում:
Հիշեցնենք, որ Boeing 777 ինքնաթիռը 2014թ-ի մարտի 8-ին Կուալա-Լումպուրից Պեկին ուղևորվելիս անհետացել էր: Ինքնաթիռում եղել է 239 մարդ:
Ի դեպ՝ այն ժամանակ ինքնաթիռի հետ վերջին կապը հաստատելիս հայտնի է եղել, որ այն գտնվում է Մալայզիայից 220 կմ արևելք: