211652_close_icon

Մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Նիկոլ Փաշինյան

views-count460 դիտում article-date 20:45 01-10-2025
Հայաստանը կայացրել է ռազմավարական որոշում, որ իր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային, այդ հարցով խոսակցություններ են ընթանում 5 երկրի հետ:

Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային: Մենք բազմակողմանի քննարկում ենք ունեցել և այդ որոշումը կայացրել ենք»,-նշել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ Հայաստանն այդ թեմայով երկխոսություն ունի 5 գործընկերոջ հետ, ընդ որում՝ այդ խոսակցությունը գործնական է: Հայաստանի փորձագետների խմբերն այցելում են կամ պետք է այցելեն տարբեր տեղեր՝ ուսումնասիրելու, պարզելու:

Անդրադառնալով հարցին, թե այս առումով Հայաստանն ո՞ւմ հետ է գործընկերություն անելու՝ վարչապետն ասել է. «Ո՞ւմ հետ ենք կառուցելու։ Այս պահին ուզում ենք ստանալ առաջարկներ, և նման խոսակցություն ունենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, Հվ. Կորեայի և Ֆրանսիայի հետ»:  

Նմանատիպ նյութեր