3535 դիտում
09:27 29-01-2015
Ռուսաստանը զրկվեց ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից. տեսանյութ
Նախօրեին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Ռուսաստանին զրկեցին քվեարկության իր իրավունքից: Ի պատասխան՝ ռուսական պատվիրակությունը հայտարարեց, որ մինչև տարվա վերջը հեռանում է Վեհաժողովից և լքեց նիստերի դահլիճը:
Սակայն քվեարկությունը վերածվեց իսկական թատերական բեմականացման: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԵԽԽՎ հանձնաժոովը բանաձև ընդունեց, որով պահանջում էր Ռուսաստանից 24 ժամվա ընթացքում ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին հանձնել Ուկրաինայի իշխանություններին: Ռուսական կողմը ոչ միայն հրաժարվեց դա անել, այլ արգելեց ԵԽԽՎ պատգամավորներին այսուհետ այցելել Սավչենկոյին:
Ամենազավեշտալի պահը, սակայն, տեղի ունեցավ այն ժամանակ, երբ քվեարկության դրվեց ԵԽԽՎ-ի բանաձևերից մեկը: Ռուսական կողմի ներկայացուցիչներից մեկը բարձրացավ տեղից և հայտարարեց, որ չի կարողանում քվեարկության կոճակը սեղմել, քանի որ այն չի աշխատում և կարծում է, որ դա հատուկ է արված: ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը պատասխանեց, որ Ռուսաստանը քվեարկելու իրավունքից զրկվել է, իսկ կոճակն աշխատում է: Դահլիճի ներկաները սկսեցին բարձրաձայն ծիծաղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1672 դիտում
10:03 28-06-2014
Հայկական պատվիրակությանը ԵԽԽՎ–ում ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ բանաձևի նախագիծը չի քննարկվել․ ՀԺ
2304 դիտում
09:39 16-02-2016
Քննարկվում է Նաիրա Զոհրաբյանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը. «Հայկական ժամանակ»
2276 դիտում
08:01 20-11-2015
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կարող է հարուցվել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը. «ՀԺ»
Այս բաժնից
853 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1318 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
868 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել