Մոսկովյան ռեստորաններում հազվագյուտ կենդանիների միս է հայտնաբերվել
                        Մոսկվայի ռեստորաններից երկուսում ոստիկանները հայտնաբերել են հազվագյուտ կենդանիների՝ ընձառյուծի եւ ամուրյան վագրի 50 կգ միս, ինչպես նաեւ՝ գլուխներ եւ մորթիներ:  
Ռեստորանները տեղակայված են «Սադովոդ» շուկայի տարածքում: Չարագործները որոնվում են: 
Սպանված կենդանիները գրանցված են «Կարմիր» գրքում՝ որպես հազվագյուտ տեսակներ: Ռուսաստանում այդպիսի կենդանիներին ոչնչացնելու դիմաց քրեական պատասխանատվություն է սահմանված:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

