Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել ռեստորաններում և բարերում ծխելն արգելող օրենքին
                        Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել ռեստորաններում և բարերում ծխելն արգելելու օրենքին: Չեխիան ԵՄ անդամ վերջին երկիրն էր, որը չէր մտցրել ծխողների համար սահամնափակումներ: Հաղորդվում է, որ տվյալ օրենքի ընդունման դեմ հանդես է եկել ընդդիմությունը: 
Օրինագիծը դեռ պետք է հավանության արժանանա խորհրդարանի կողմից, դրանից հետո այն պետք է ստորագրի նախագահ Միլոշ Զեմանը: 
Ըստ վիճակագրության, Չեխիայում ծխում է բնակչության քառորդ մասը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

