Ռուսաստանում ապօրինի վաճառում են հազվագյուտ կենդանիների
                        Ռուսաստանում վերջին երկու տարում կրկնապատկվել են համացանցի միջոցով հազվագյուտ կենդանիների ապօրինի վաճառքի դեպքերը: «Սեւ շուկայում» կրկնակի էժան կարելի է գտնել առյուծներ, վագրեր, օձեր, արջեր եւ «կակադու» տեսակի թութակներ: Այս մասին նշվում է Վայրի կենդանիների միջազգային հիմնադրամի հաշվետվության մեջ: 
Կենդանիների ապօրինի օնլայն-վաճառ իրականացնող առաջին երկիրը Չինաստանն է: Երկրորդ տեղում է Չեխիան, իսկ երրորդում՝ Ռուսաստանը: 
Բանն այն է, որ չինական ավանդական բժշկության մեջ տարբեր կենդանիների մարմիններ  են օգտագործվում: 
Նշվում է նաեւ, որ 2015 թվականից կենդանիների անօրինական օնլայն-վաճառք իրականացնողները քրեական պատասխանատվության կենթարկվեն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

