Լեյդենում ահաբեկչության վտանգը կեղծ է եղել
Հոլանդիայի Լեյդեն քաղաքի կենտրոնական երկաթուղային կայարանում ահաբեկչության վտանգ է եղել՝ հայտնաբերված տարօրինակ տոպրակի պատճառով: Ըստ լրատվամիջոցների՝ ոսիկանությունը հայտարարություն է տարածել, որ ահաբեկչության մասին վտանգը կեղծ է, քանի որ տոպրակի մեջ ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել: Հատուկ ծառայության աշխատակցի շնորհիվ հաջողվել է պարզել, որ կայարանի հարթակին թողած տոպրակը վտանգ չի ներկայացնում: Թե ինչ է եղել տոպրակի մեջ, չի հաղորդվում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/28/41298/]հայտնել էինք[/url] ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցները տոպրակի հայտնաբերումից հետո սկսել էին հատուկ գործողություն, որպեսզի պարզեն, թե ինչ կա դրա մեջ, իսկ ոստիկանությունը սկսել է փնտրել ենթադրյալ կասկածյալին:
Երթևեկությունը մոտակա ժամերին կվերականգնվի: