211652_close_icon
views-count1109 դիտում article-date 14:47 17-12-2014

ԱՄՆ-ն լուրջ չի ընդունում ահաբեկչության վտանգը. Իրանի ԱԳՆ

Ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի պահվածքը անլուրջ է երևում, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի՝ արաբական և աֆրիկյան երկրների հարցերով տեղակալ Ամիր Աբդոլահիանը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում: «Վերջին ամիսներին մենք նկատել ենք, որ Միացյալ Նահանգները շտապել են Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար կոալիցիայի ստեղծման հարցում: Դա ցույց է տալիս, որ նրանք լուրջ չեն վերաբերվում ահաբեկչության դեմ պայքարին»,-նկատում է Աբդոլահիանը:

Նմանատիպ նյութեր