Կրասնոյարսկ-Մոսկվա չվերթի ուղևորուհին ուշագնաց է եղել թռիչքի ժամանակ
ՌԴ Կրասնոյարսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը Ուֆայում ստիպված վայրէջք է կատարել, քանի որ ուղևորուհիներից մեկը թռիչքի ընթացքում ուշագնաց է եղել:
Ուֆայի միջազգային օդանավակայանի մամլո ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ «Գլոբուս» ավիաընկերության ինքնաթիռը թույլտվություն է խնդրել վայրէջք կատարել Ուֆայի օդանավակայանում՝ ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով: Օդաչուների կողմից ավիադիսպետչերներին հաղորդվել է, որ 34-ամյա ուղևորուհին արդեն 20 րոպե է անգիտակից վիճակում է:
Մինչ վայրէջք կատարելը, շտապօգնության բրիգադն արդեն տեղում է եղել: Հիվանդանոց տանելու ճանապարհին կինը ուշքի է եկել, իսկ ինքնաթիռը ուղևորվել է Մոսկվա: Կնոջ վատ ինքնազգացողության պատճառը հայտնի չէ: