Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ իր տարեկան վարկանիշային աղյուսակը:
Կազմակերպությունը գնահատական է տվել 195 պետություններում այդ ոլորտումտիրող իրավիճակին: Նշված է, որ 2014 թվականի համեմատությամբ իրավիճակը գրեթե ողջ աշխարհում վատթարացել է:
Սիրիան ճանաչվել է աշխարհի ամենաանազատ պետությունը, իսկ Ուկրաինայի արևելքը Ռուսաստանի կողմից օկուպացիայի ենթարկվելու փաստը՝ ամենամեծ հարվածը ժողովրդավարությանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ քաղբանտարկյալների թվի մեծ աճ է գրանցվել: Արդեն որերոդ տարին է, այդ երկիրը իր «փափուկ հանգրվանն է գտել» անազատ երկրների կատեգորիայում: Կազմակերպությունը դա պայմանավորում է Ադրբեջանի իշխանություններին քննադատող լրագրողներին, քաղաքական ակտիվիստներին, հասարակ քաղաքացիներին ուղղակի կերպով ճաղավանդակների հետևում փակելու փաստով:
Հայաստանը և Վրաստանը գտնվում են մասամբ անազատ երկրների կատեգորիայում: