211652_close_icon

Ֆրանսիայում ջիհադիստներ են ձերբակալվել

views-count1169 դիտում article-date 19:45 28-01-2015
Ֆրանսիայի Լյունել քաղաքում ձերբակալվել են երկու անձինք, որոնք մեղադրվում են ջիհադիզմի համար: Տվյալներ կան, որ նրանք գործել են իսլամիստական խմբավորումների շարքերում: Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կազնեւի խոսքով՝ նրանք երիտասարդներին քարոզել են ջիհադիզմ եւ նպաստել ջիհադիստական խմբերում ներգրավվելուն: Որոշ տեղեկություններով՝ այդպիսի 20 երիտասարդ արդեն մեկնել է Սիրիա՝ իսլամիստների ճամբարներում «վերապատրաստվելու»:

Նմանատիպ նյութեր