968 դիտում
17:28 28-01-2015
Նորօրյա սերունդը ամենայն պատասխանատվությամբ է մասնակցում բանակաշինության գործին. Արարատի մարզպետ
ՀՀ Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձը մենք տոնում ենք հայ զինվորի նորօրյա սխրագործությունների փառաբանմամբ և վստահաբար ազդարարում, որ հայկական բանակը շարունակաբար կատարելագործում է իր մարտունակությունն ու առավել հզորանում:
Հերթական անգամ վերլուծում ենք ՀՀ Զինված ուժերի կազմավորման, կայացման ու զարգացման փուլերից յուրաքանչյուրն ու երախտագիտության խոսքեր հնչեցնում այդ փուլերից յուրաքանչյուրը կերտող հերոս հայորդիների մասին ու հաստատապես ընկալում, որ նորօրյա սերունդը ևս պատվով ու ամենայն պատասխանատվությամբ է մասնակցում բանակաշինության նվիրական գործին:
Տոնական օրվա խորհրդով պետք է կրկին վերահաստատենք հայրենի պետականության զորացման մաս կազմող յուրաքանչյուր գործընթացի հավատարմորեն ծառայելու մեր պատրաստակամությունը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
598 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
1006 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս