Կառավարության բակում հավաքված առևտրականներին միանում են նաև մարզերի առևտրականները. նրանք պահանջում են Արմեն Ալավերդյանի հրաժարականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կառավարության շենքի առջեւ հավաքված առեւտրականներին միանում են նաեւ մարզերի առեւտրականները, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նրանք դեռ չեն հանդիպել:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը փոխանցում է, որ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը նրանց փոխանցեց, որ վարչապետը շենքում չէ, սակայն առեւտրականները շարունակում են բողոքի ակցիան: Նրանք նաեւ հայտարարեցին, պահանջում են ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հրաժարականը:
Առեւտրականներին վիրավորել է նրա այն հայտարարությունը, թե «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը առեւտրականների օգտին է, եւ կառավարությունը չի պատրաստվում հետքայլ անել։
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի