Լիբիայի մայրաքաղաքում ուժեղ պայթյուն է եղել
Աֆրիկայի հյուսիսում գտնվող Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ուժեղ պայթյուն է եղել:
Sky News Arabia հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ահաբեկչության հետևանքով հնարավոր է՝ լինեն զոհեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ զրահապատ մեքենան պայթել է այն թաղամասում, ու կան դիվանագիտական հաստատություններ:
Լիբիայի մայրաքաղաքը մի քանի ամիս է՝ գտնվում է արմատական « Լիբիայի լուսաբաց» միության հսկողության տակ, որի մեջ մտնում են նաև «Ալ-Քաիդա», «Անսար աշ-շարիա» խմբավորման զինյալները և տեղական «Մահմեդական եղբայրներ» խմբավորումը:
Նրանց դիմակայում են իշխանամետ ուժերը, որոնց միջուկը համարվում է Լիբիայի ազգային բանակը, ըստ իսլամիստների՝ «խայտառակ» գեներալ-մայոր Խալիֆ Խաֆտարիի հրամանատարությամբ: