211652_close_icon

Մերձմոսկվայում 43 միլիոն ռուբլի են գողացել

views-count1700 դիտում article-date 13:47 27-01-2015
Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանում անհայտ անձինք բիզնես-կենտրոնից գողացել են մոտ 43 միլիոն ռուբլի: Ըստ իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության, անհայտ անձինք մտել են բիզնես-կենտրոնի 2-րդ հարկ և բացել են երկու չհրկիզվող պահարան, գողացել են ռուբլի, դոլար և եվրո՝ ընդհանուր 43 միլիոն ռուբլի: Գողության փաստով քրեական գործ է հարուցվել: Իրավապահ մարմինները սկսել են ուսումնասիրել տարածքի տեսախցիկների տեսագրությունները:

Նմանատիպ նյութեր