Մոսկվայի գրասենյակներից մեկից 8 միլիոն ռուբլի են գողացել
                        Մոսկվայի կենտրոնում գտնվող կազմակերպություններից մեկի գրասենյակից 8 միլիոն ռուբլի  են գողացել: Կազմակերպության ներկայացուցիչը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ գրասենյակիւց անհետացել են իր անձնական գումարները: 
Ենթադրաբար, գողերն այս գիշեր են մուտք գործել գրասենյակ ու պահարանից հափշտակել խոշոր  չափի գումարը: 
Դեպքի առնչությամբ քննություն է կատարվում: Վերջերս էլ մեկ այլ մոսկովյան գրասենյակից 2 միլիոն ռուբլի էին գողացել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

