Ռուսաստանը ուկրաինական աղը կարող է փոխարինել թուրքականով
Ուկրաինական աղի ներկրման վրա «Роспотребнадзор»-ի դրած արգելքից հետո ռուսական շուկայում աղի մատակարարը կարող է դառնալ Թուրքիան: Այս մասին գրում է «Известия» թերթը:
Թուրքիայի կառավարությունը երկրի առևտրի և մաքսային նախարարությանը հունվարի 13-ին կարգադրել է նոր ուղիներ մշակել՝ Ռուսաստան արտահանվող աղի ծավալները մեծացնելու համար: Ներկա պահին այդ ծավալները կազմում են 50 հազար տոննա:
Ավելի վաղ ռուսական շուկա աղ ներմուծելու պատրաստակամություն էր հայտնել Բելառուսը: