Սիմֆերոպոլում ուկրաինական հեռուստաալիքները փոխարինել են ռուսականներով. ԶԼՄ-ներ
                        Սիմֆերոպոլի տեղական լրատվանմիջոցները հայտնել են, որ դադարեցվել է ուկրաինական առաջատար «Ինտեր», «1+1» և «5-րդ ալիք» և մի շարք այլ կաբելային հեռուստաալիքների հեռարձակումը, որոնց փոխարինելու են եկել ռուսականները: 
«Մասնավորապես դադարեցվել է Ինտեր», «1+1», «5-րդ ալիք», «ICTV», «Новый канал», «NEWS 24», «HTH», «РАДА» հեռուստաալիքների հեռարձակումը: Նրանց փոխարեն միացվել են ռուսական տարբեր հեռուստաալիքներ»,-ասված է հայտարարության մեջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

