Կոսելնին կարող է հեռանալ «Արսենալից. նրան կարող է փոխարինել Ումտիտին
«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին կարող է հեռանալ ակումբից: Նա այս ամռանը պայմանագիրը խզելու հնարավորություն ունի: Կողմերը նոր պայմանագրի շուրջ համաձայնության չէին եկել, իսկ գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է մեկ տարից անց:
Կոսելնին մտադիր է հեանալ, եթե Եվրոպայի լիգայի եզրափակչում թիմը պարտվի, և «Արսենալը» մնա առանց Չեմպիոնների լիգայի: Նշվում է, որ նա ցանկանում է փոխել միջավայրը:
Կոսելնիին հավակնում են երեք ակումբ. «Բայերը», «Ռենը» և «Միլանը», սակայն ֆավորիտը լևերկուզենյան թիմն է, մանավանդ, որ վերջինս Չեմպիոների լիգայում է հանդես գալու:
Իր հերթին, «Արսենալը» Կոսելնիին կարող է փոխարինել «Բարսելոնայի» պաշտպան Սայուել Ումտիտիով: Կատալոնական ակումբը պատրաստ է նրան բաց թողնել 60 մլն եվրոյով:
Կոսելնին «Արսենալում» հանդես է գալիս 2010 թվականից: