Օբաման մտածում է սպիտակ արջերի եւ եղջերուների պահպանության մասին
ԱՄՆ-ն Ալյասկայում արգելոց կստեղծի, որի տարածքը կազմելու է 5,6 հազար քառակուսի կիլոմետր: Այն զբաղեցնելու է Արկտիկայի ազգային պարկի տարածքը: ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի խոսքով՝ արգելոցը կնպաստի սպիտակ արջերի եւ հյուսիսային եղջերուների, եւ մի շարք ձկների ու թռչունների գլխաքանակի պահպանությանը:
Արգելոց ստեղծելու միտքը Ալյասկայում դժգոհություններ է առաջացրել, քանի որ դրա տարածքում չեն լինելու տրանսպորտային հանգույցներ եւ բնական ռեսուրսների օգտագործման գործարաններ: