Ազատ են արձակվել Մուբարաքի որդիները
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիները՝ Հեմալը եւ Ալան, 4 տարի բանտում անցկացնելուց հետո ազատ են արձակվել:
Դատարանի որոշմամբ՝ նրանք ազատության մեջ կգտնվեն մինեւ իրենց գործով քննության որոշման հրապարակումը: Հիշեցնենք, որ որդիները մեղադրվում են կոռուպցիայի մեջ:
Իսկ նրանց 86-ամյա հայրը դեռեւս ռազմական հոսպիտալում է՝ կալանքի տակ: Նրան մեղավոր են ճանաչել պետական փողերը վատնելու մեջ: