Մուբարաքի որդիները դուրս կգան բանտից
Եգիպտական դատարանի որոշմամբ՝ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիները ազատ կարձակվեն բանտից: Նրանք ազատության մեջ կգտնվեն մինչեւ իրենց գործի կրկնակի քննության ավարտը:
Ալա եւ Հեմալ Մուբարաքների հանդեպ հարուցվել էր քրեական գործ՝ կոռուպցիայի մեղադրանքով: Նրանց փաստաբանի խոսքով՝ Ալա եւ Հեմալ Մուբարաքները բանտից դուրս կգան այսօր: