211652_close_icon
views-count6127 դիտում article-date 17:14 26-01-2015

Ավարտվել է հունա-հռոմեական ըմբշամարտի մեծահասակների ՀՀ առաջնությունը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել հունա-հռոմեական ըմբշամարտի մեծահասակների ՀՀ առաջնությանը, որն ընթացել է հունվարի 23-25-ը Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում: Նախարարն անձամբ է պարգևատրել 59 կգ քաշային կարգի մրցանակակիրներին, մաղթել նրանց նորանոր մարզական ձեռքբերումներ: Նշենք, որ ստուգատեսում 8 քաշային կարգերում հանդես են եկել Հայաստանի բոլոր ուժեղագույն ըմբիշները՝ բացառությամբ 2014 թվականի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանի (75 կգ) և Արթուր Ալեքսանյանի (98 կգ): Ըստ քաշային կարգերի առաջնության հաղթողներ ու մրցանակակիրներ են դարձել. 59 կգ քաշային կարգ 1. Ռոման Ամոյան («Դինամո» ՄՀԿ, անձնական մարզիչ՝ Համլետ Հովհաննիսյան) 2. Արթուր Մկրտչյան («Հայաստան» ՄՀԿ, անձնական մարզիչ՝ Կամո Կիրակոսյան) 3.Վազգեն Խաչատրյան (ՀԱՕԿ-ի ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված սպորտդպրոց-հիմնարկ, անձնական մարզիչ՝ Արմեն Բաբալարյան) 3.Նարեկ Խաչատրյան (Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական ակումբ, Ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Խաչատրյան) 66 կգ քաշային կարգ 1.Արամ Ջուլֆալակյան (Ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արսեն Ջուլֆալակյան) 2.Գոռ Սիրեկանյան («Հայաստան» ՄՀԿ, անձնական մարզիչ՝ Կամո Կիրակոսյան) 3.Սուրեն Հասրաթյան (Ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Խաչատրյան) 3.Ավետիք Գրիգորյան (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, «Հայաստան» ՄՀԿ, անձնական մարզիչ՝ Միշա Եղոյան) 71 կգ քաշային կարգ 1.Վարշամ Բորանյան (Ախուրյանի համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ Արամ Գասպարյան) 2.Ռաֆայել Ալեքսանյան (Գյումրու քաղաքապետարանի հունա-հռոմեական ըմբշամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հովհաննես Ղուդրատյան) 3.Հրանտ Կալաչյան (Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Արա Խեբոյան) 3.Ահարոն Հովհաննիսյան («Հայաստան» ՀՄԿ-ի Գյումրու հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոց-հիմնարկ, անձնական մարզիչ՝ Հովհաննես Ղուդրատյան) 75 կգ քաշային կարգ 1.Կարապետ Չալյան (Գյումրու քաղաքապետարանի հունա-հռոմեական ըմբշամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արթուր Պետրոսյան) 2.Ռուբեն Ղարիբյան (Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ամիրբեկ Պողոսյան) 3.Ասատուր Արշակյան (Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սիմոն Կարապետյան) 3.Հենրիկ Համբարձումյան (Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սիմոն Կարապետյան) 80 կգ քաշային կարգ 1.Հրաչ Հովհաննիսյան (Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց, անձնական մարզիչ՝ Արամ Գասպարյան) 2.Էդգար Սարգսյան (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Արմեն Առաքելյան) 3.Սարգիս Քոչարյան (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, «Հայաստան» ՄՀԿ, անձնական մարզիչ՝ Արթուր Բարբաշահինյան) 3.Ռաֆիկ Մանուկյան («Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի Գյումրու մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Գևորգյան) 85 կգ քաշային կարգ 1.Արթուր Շահինյան (Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արթուր Թովմասյան) 2.Մաքսիմ Մանուկյան (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Ալեքսան Հովհաննիսյան) 3.Արգիշտի Աբգարյան (Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Լևոն Աբգարյան) 3.Վաղարշակ Մինասյան (Գյումրու «Դինամո» ՄՀԿ-ի Գյումրու մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Էդգար Խաչատրյան) 98 կգ քաշային կարգ 1.Վահե Սիմոնյան (Ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Խաչատրյան) 2.Սարգիս Տոնոյան (Ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գագիկ Խաչատրյան) 3.Հարություն Միքայելյան (Գյումրու քաղաքապետարանի հունա-հռոմեական ըմբշամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արթուր Պետրոսյան) 3.Գուրգեն Սահակյան (Գյումրու քաղաքապետարանի հունա-հռոմեական ըմբշամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արտյոմ Պետրոսյան) 130 կգ քաշային կարգ 1.Էդգար Խաչատրյան («Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի Գյումրու մարզադպրոց, անձնական մարզիչ` Անդրանիկ Գևորգյան) 2.Վաչիկ Եղիազարյան (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Միշա Եղոյան) 3.Վանիկ Բալյան (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, «Հայաստան» ՄՀԿ, անձնական մարզիչ՝ Միշա Եղոյան) 3.Գարեգին Կիրակոսյան («Դինամո» ՄՀԿ, անձնական մարզիչ՝ Արսեն Մակվեցյան)

Նմանատիպ նյութեր