211652_close_icon

Թայլանդում ՌԴ քաղաքացու ատամը բուժելու դիմաց աստղաբաշխական գումար են պահանջել

views-count1977 դիտում article-date 21:14 26-01-2015
Թայլանդում հանգստացող ՌԴ քաղաքացուն ատամնաբուժական ծառայություն մատուցելուց հետո 120 հազար ռուբլու վճարային կտրոն են ներկայացրել: Կինը հանգստի ժամանակ կոտրել էր ատամը, ինչի հետեւանքով վարակ էր առաջացել, եւ նա դիմել էր հիվանդանոց: Ատամը բուժելուց հետո նա պարզել է, որ պետք է վճարի 120 հազար ռուբլի: Որպեսզի զբոսաշրջիկը չխուսափի վճարելուց, հիվանդանոցում վերցրել են նրա անձնագիրը: Խնդրի առնչությամբ մի խումբ պատգամավորներ դիմել են ՌԴ Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով մեկնաբանել կատարվածը:

Նմանատիպ նյութեր