Որպես փոխհատուցում աստղաբաշխական գումար է պահանջում
Նյու Յորքի բնակիչ 62-ամյա Անտոն Պուրիսիմանին շանը կծելու պատճառով հայտնվել է դատարանում:
Նա որպես փոխհատուցում պահանջում է 2,000,000,000,000,000,000,000,000, 000,000,000 դոլար: Ինչպես դատարանում են հայտարարել, դա ամենավիթխարի գումարն է, որ երբևէ որպես փոխհատուցում պահանջվել է:
Տուժածն այդ գումարը պահանջում է Au Bon Pain-ից, Kmart խանութից, և այլ առողջապահական ու հասարակական կազմակերպություններից:
22 էջանոց բողոքն անթերի է լրացված, փոխհատուցման պահանջի վերաբերյալ գրառումն էլ ճիշտ է` երկու թվին 36 հատ զրո է հաջորդում, սակայն իրավաբանական տեսանկյունից փաստաթուղթը հեքիաթ է որակվել, նշում է Mail Online-ը։