Կիևն առաջարկում է ընդլայնել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափը
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը ուկրաինական «1+1» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Կիևն առաջարկում է ընդլայնել երկրի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ձևաչափը:
«Նորմանդական ձևաչափը բավականին արդյունավետ է գործում: Ներկա պահին մենք խոսում ենք այդ ձևաչափի ընդլայնման, ինչպես նաև նրա՝ ԵՄ-ին և ԱՄՆ-ին միանալու մասին»,-ասել է Կլիմկինը:
Իսկ նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մինսկյան համաձայնություններին այլընտրանք չի տեսնում:
«Մենք թույլ չենք տա խաթարել այդ համաձայնությունները: Ամեն ինչ պետք է հիմնվի դրանց վրա»,-ասել է նա: