211652_close_icon
views-count3724 դիտում article-date 12:19 03-08-2019

Թուրքիայի նախկին նախագահ Գյուլն իր թեկնածությունը կառաջադրի 2023-ի նախագահական ընտրություններում

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն իր թեկնածությունը կառաջադրի 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, գրում է sondakika.com-ը: Նշվում է, որ անձամբ Գյուլը դեռ չի հաստատել, բայց նաև չի էլ հերքել այս լուրը: Նշենք, որ 2018 թվականին Աբդուլլահ Գյուլը չէր առաջադրել իր թեկնածությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում: Ավելի վաղ հաղորդվել էր Թուրքիայում նոր քաղաքական կուսակցության ստեղծման մտադրության մասին: Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանն օրերս հայտնել է անուններ, որոնք էլ կստեղծեն նոր քաղաքական կուսակցությունը: Այն կստեղծվի աշնան սկզբին՝ Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին փոխնախագահ Բեշիր Աթալայի կողմից:

Նմանատիպ նյութեր