«Էլչե» - «Բարսելոնա»`0:6. Մեսսին և Նեյմարը` դուբլների հեղինակներ. տեսանյութ
Ւսպանական Պրիմերայի 20-րդ տուրում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում 6:0 հաշվով հաղթեց «Էլչե»-ին: Հաղթողների կազմում երկուական գոլի հեղինակ դարձան Լիոնել Մեսսին և Նեյմարը, ևս մեկական գոլ իրենց հաշվին գրանցեցին Խերարդ Պիկեն և Պեդրո Ռոդրիգեսը: Տանտերերը 57-րդ րոպեից սկսած մնացին 10 հոգով, երբ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Ֆայչալ Ֆայրին:
«Բարսելոնա»-ն հավաքեց 47 միավոր և ներկայումս առաջատար «Ռեալ»-ից հետ է մնում մեկ միավորով:
«Էլչե» - «Բարսելոնա»`0:6
Գոլեր` Պիկե 36’, Մեսսի 54’ (11մ), 88’, Նեյմար 69’, 72’, Պեդրո 93’