Խավին և Նեյմարը բաց կթողնեն «Էլչե»-ի դեմ հանդիպումը
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավին և հարձակվող Նեյմարը չեն մասնակցի Իսպանիայի գավաթի շրջանակում «Էլչե»-ի հետ կայանալիք հանդիպմանը: Երկու ֆուտբոլիստներն էլ ապաքինվել են թեթևակի վնասվածքներից և վերսկսել են մարզումները: Այդուհանդերձ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հանգստի հնարավորություն է ընձեռել Նեյմարին և Խավիին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի և «Էլչե»-ի միջև կայացած առաջին հանդիպումը ավարտվել էր կատալոնական ակումբի 5:0 հաշվով հաղթանակով: