211652_close_icon
views-count2459 դիտում article-date 07:58 25-08-2014

«Բարսելոնա» - «Էլչե»`3:0. Մեսսին` դուբլի հեղինակ. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 1-ին տուրում «Բարսելոնա»-ն նոր մրցաշրջանում իր առաջին հաղթանակը տարավ: Լուիս Էնրիկեի սաները «Կամպ Նոու» մարզադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեցին «Էլչե»-ի դարպասը: Կատալոնյան ակումբը հաշվի մեջ առաջ անցավ 42-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Լեո Մեսսին: Դրանից երկու րոպե անց Մասկերանոյի հեռացումից հետո «Բարսելոնա»-ն մնաց 10 հոգով: Սակայն այդ հանգամանքը «կապտանռնագույններին» չխանգարեց խոշոր հաշվով հաղթանակ տանել: Երկրորդ խաղակեսի սկզբնմամասում թիմի ծագող աստղ Մունիր Էլ-Հադդադին կրկնապատկեց հաշվի տարբերությունը, իսկ 63-րդ րոպեին Մեսսին ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը: [b]«Բարսելոնա» - «Էլչե»`3:0[/b] Գոլեր` Մեսսի 42’, 63’, Էլ-Հադդադի 46’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր