211652_close_icon
views-count5122 դիտում article-date 15:55 23-01-2015

Առաջին սպայական կոչումների և «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դասի շնորհում ՏԿԱԻՆ-ում. ֆոտոշարք

Հունվարի 23-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի ունեցավ ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը: ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ հանձնեց ՓԾ օպերատիվ կառավարման և Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչությունների, ինչպես նաև ՓԾ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի մարզային փրկարար վարչությունների 13 աշխատակցի: ՏԿԱԻ նախարարի մեկ այլ հրամանով՝ «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվեց ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ – Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին, ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արշակ Վարդանյանին, ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության բաժնի պետ, փ/ծ գնդապետ Վալերի Բագիյանին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Ռադիկ Մխիթարյանին, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Բադալյանին: Գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը շնորհավորեց նորաթուխ սպաներին՝ պարտավորեցնող և հիշարժան արարողություն համարելով առաջին սպայական կոչումների շնորհումը: Արդեն փորձառու և հմուտ փրկարար ծառայողներին Ս. Ազարյանը նույնպես դիմեց շնորհավորական խոսքով՝ աշխատանքի դրական գնահատական համարելով «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դասի շնորհումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր