«Կրուզեյրո»-ի կիսապաշտպանը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն
Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել «Կրուզեյրո»-ի կիսապաշտպան Լուկաս Սիլվային: Բրազիլական պարբերականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ֆուտբոլիստի հայրը նշել է, որ իր որդին մոտ է «Արքայական ակումբ» տեղափոխվելուն:
«Գործակալը ինձ ասաց, որ «Ռեալ»-ի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: Ես կարդացել եմ, որ Մադրիդը ցանկանում է վաճառել իր կիսապաշտպաններից մեկից և Լուկասը կարող է դառնալ նրան փոխարինող: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կդասավորվի»,-նշել է ֆուտբոլիստի հայրը: