Աղքատության մակարդակը կրճատվել է 3.6%-ով. Տաջիկստանի նախագահ
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտնել է, որ անցյալ տարվա ընթացքում կառավարության կողմից իրականացված բոլոր միջոցառումներն ու ներդրումները նպաստել են երկրում բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
«Բոլոր ձեռնակված միջոցներն ու ներդրումները նպաստել են աղքատության նվազմանը՝ 35,6%-ից 32%"»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ բնակչության 1/3-ը դեռ ծայրահեղ աղքատության մեջ է:
Ըստ նրա՝ 2014թ-ին հաջողվել է ստեղծել 52 հազար աշխատատեղ: