3643 դիտում
18:12 07-11-2016
Աղքատության մակարդակը Հայաստանում` 29.8%, Շիրակում այն կազմում է 45%
2015-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս, 2014-ին՝ 30: Այդքան մարդ աղքատության վերին շեմից (41.698 դրամ) ցածր եկամուտներ է ունեցել: Այս տվյալներն այսօր լրագրողներին ներկայացրեցին «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի շնորհանդեսի ժամանակ: Զեկույցը կազմել էին Ազգային վիճակագրական ծառայությունն ու Համաշխարհային բանկը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ աղքատների ընդհանուր թիվը 900 հազար է: Շատ և ծայրահեղ աղքատները 310 հազար են: Զեկույցը ներկայացնող ԱՎԾ աշխատակից Դիաննա Մարտիրոսյանի խոսքով` 2015-ին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008-ի նույն մակարդակը 0,4 կետով, իսկ աղքատության վերին գծում` աղքատության մակարդակը 2,2 տոկոսային կետով բարձր է 2008-ի համեմատ: 2015թ-ին աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակում՝ 45 տոկոս:
Դիաննա Մարտիրոսյանը նաև նկատեց, որ թեև 2008-ից աղքատության հաղթահարմանն ուղղված բազմաթիվ քայլեր են իրականացվել, սակայն դրանց արդյունավետությունը մեծ չի:
Նմանատիպ նյութեր
9680 դիտում
22:50 05-12-2017
2016-ին Հայաստանում աղքատության մակարդակը եղել է 29.4%. ԱՎԾ զեկույց
2451 դիտում
19:49 29-11-2019
Անցած տարի 2017 թվականի համեմատ Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսով
Այս բաժնից
796 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1591 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա