Ռուսական կայքերը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու համար նկատողություն են ստացել
Ռուսական 3 օնլայն-լրատվամիջոցներ Ռուսաստանի ՏՏ ոլորտի, հեռաղահորդակցության միջոցների եւ զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող դաշնային ծառայությունից նկատողություն են ստացել՝ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսում լույս տեսած Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու համար:
Զգուշացում են ստացել RUNews24.ru-ն, RB.ru-ն եւ Լենինգրադի տեղեկատվական գործակալությունը: Եթե վերջիններից 1 տարում տրվի 2 նկատողություն, ապա դա բավարար կլինի՝ դրանց գործունեությունը դադարեցնելու հայցով դատարան դիմելու համար: Նախկինում վերոնշյալ լրատվամիջոցները նկատողություն չեն ստացել:
Կարգավորող մարմնի խոսքով՝ կրոնական թեմաներով ծաղրանկարների հրապարակումը կարող է ազգային եւ կրոնական բախումների առիթ հանդիսանալ: